Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջինում՝ ոչ-ոքի

Առաջինում՝ ոչ-ոքի
15.09.2017 | 12:21

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Արարատին», գրանցվել է ոչ-ոքի հաշիվ՝ 1:1: Ընդ որում` հաշիվը հավասարեցնողները եղել են արարատցիները: Պատասխան խաղը նշանակված է հոկտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ «Շիրակը» գավաթի նախկին խաղարկության հաղթողն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ